«Չայնիի ոլորաններում» այրվել է ավտոմեքենա, վնասվել է շարժիչը և վարորդի խցիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26,24news

11

Հուլիսի 26-ին, ժամը 08։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում, ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Է․ Պ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և վարորդի խցիկը:

 

--00—ԼՀ