Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Screenshot_15

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,-ասել է Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին, դատախազը բողոքարկել էր վճիռը։

--00—ՅՄ