Դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց. խափանման միջոցը մնաց անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ։

Դատախազը միջնորդեց Մալյանին դատապարտել 3 տարի 3 ամիս ժամկետով։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը նշանակեց լրացուցիչ դատալսումներ ապրիլի 12-ին, ժամը 12։20-ին։

--00—ՅՄ