Ազգային ժողովը կմիանա «Երկրի ժամ»-ին՝ անջատելով խորհրդարանի շենքի էլեկտրականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

աժ.

Այսօր 20:30-ից 21:30-ն Ազգային ժողովը կմիանա «Երկրի ժամ» 2024-ին՝ անջատելով խորհրդարանի շենքի էլեկտրականությունն ու արտաքին լուսավորությունը:

Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումն անցկացվում է 18-րդ անգամ:

Նախորդ տարի 190 երկիր մոլորակին նվիրել է ավելի քան 410,000 ժամ՝ անցյալ տարվա «Երկրի ժամը» դարձնելով ամենամեծ ներդրումն ապահոված «էներգետիկ» շարժումը։

Նախորդ տարի եւս Ազգային ժողովը միացել էր շարժմանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

--00—ԼՀ