Մեծամորի ԱԷԿ-ը մնացել է Ադրբեջանի ու Թուրքիայի կոկորդում. Հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

աե.j

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնչող մեղադրանքներն ու ագրեսիան ոչ թե նվազեցին, այլ օր-օրի ավելի ռազմատենչ դարձան ու համակարգային բնույթ ստացան։ Դա արտահայտվեց ոչ միայն Արցախը զավթելով, ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ լկտի հավակնություններով, այլեւ Հայաստանի հանքերի, գործարանների, տնտեսվարողների նկատմամբ ոտնձգություններով։ Այս մասին գրում է hraparak.am-ը։

Ադրբեջանի ու նրա ավագ եղբայր Թուրքիայի հայտարարություններին հետեւելիս հստակ պատկեր է գծագրվում՝ շատ լավ հաշվարկված ծրագրի ու քայլերի, որի նպատակն է Հայաստանին ամեն ինչով վնասել, զրկել տնտեսական զարգացման բոլոր հնարավորություններից, ոտքի կանգնելու, հզորանալու, բանակը վերականգնելու հեռանկարներից: Հայաստանը վերածել երբեք չզարգացող, ոտքի կանգնելու հնարավորություն չունեցող մի ճահճի։ 

Այս գործընթացի մեջ մեծ մաս են կազմում նաեւ բնապահպանական իբր «մտահոգությունները», հանքերի դեմ ոտնձգությունները։ Իսկ առավել ագրեսիվ ու վտանգավոր է թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Մեծամորի ատոմակայանի վրա, այն փակելու հայտարարություն-պահանջները: Դա «հիմնավորելու» համար ադրբեջանական կողմն անգամ «հանրային պահանջի վրա հիմնված հայտարարություններ» է տարածում, խոսում Արաքսի ջրերի «աղտոտման», ԱԷԿ-ի այլ վտանգների եւ այն փակելու անհրաժեշտության մասին։ Այն պարագայում, որ ՄԱԳԱՏԷ-ն ամեն անգամ ստիպված է լինում հայտարարություն տարածել` արձագանքելով ադրբեջանական զառանցանքներին` որ Մեծամորի ատոմակայանն աշխատում է անխափան ու համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ