Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանը եզրափակչի 3 մասնակից կունենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ff

 

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի 3 մասնակից։

Կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ են տարել նաև մեր ծանր քաշայինները։

92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:

Իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը նույն հաշվով պարտության է մատնել լատվիացի բռնցքամարտիկին։

f

Ավելի վաղ երիտասարդական ԵԱ-ի եզրափակիչ էր դուրս եկել նաև 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 54 կգ Լուսիա Ավետիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը պարտվել են կիսաեզրափակիչներում և բավարարվել են բրոնզե մեդալներով:

Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ