Թբիլիսիում ցույցերը չեն դադարում. կենտրոնական փողոցները փակ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

gg

Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակական բողոքի ցույցի մասնակիցները փակեցին Ռուսթավելի պողոտայի ճանապարհը, իսկ այնուհետև՝  սկսեցին շարժվել դեպի Արդարադատության տուն: Ցույցի մասնակիցները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Նրանց խոսքով՝ իրենք չեն դադարեցնի բողոքի ակցիաները, քանի դեռ իշխող կուսակցությունը հետ չի կանչել նշված օրինագիծը։

Ցույցի կազմակերպիչներից, «Դաֆիոն» ուսանողական շարժման անդամ Զվիադ Ծեկլաձեի խոսքով, իրենց նպատակն է երիտասարդների շրջանում ավելի խորացնել նրանց իրազեկումը, թե ինչու է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը վտանգավոր Վրաստանի ժողովրդի համար:

Նշենք, որ վերջին  երկու օրերին տեղի ունեցող ցույցերն ինքնակազմակերպված են, ուսանողները նշում են, որ չեն պատրաստվում դադարել բողոքի ալիքը, քանի որ առաջին հերթին օրենքի հետևանքները հենց իրենց վրա են անդրադառնալու՝ այլևս չեն օգտվելու փոխանակման ծրագրերից դեպի Եվրոպական երկրներ, չեն կարողանալու ուսում ստանալ արտերկրում, չեն կարողանալու ստանալ ոչ ֆորմալ կրթություն:

Ավելին՝ Aliq.ge-ում