Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

59385003_0_0_1409_793_600x0_80_0_0_da0db916e01405550e535ad021eaf9c8

Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանի Հաղթանակի զբոսայգում «Հիշողության այգի» ակցիայի շրջանակում ծառատունկ է իրականացվում` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Մենք պարտավոր ենք պահպանել մեր ընդհանուր պատմության ճշմարտությունը։ Նրանք, ովքեր մոռանում են անցյալի, դրա դասերի մասին, դատապարտված են կրկնելու այն ողբերգությունները, որոնց բախվել են նախորդ սերունդները», - ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ակցիան, որին մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները, անցկացվել է «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

--00—ՅՄ