Հուդայի վերջը կախաղանն է, դեռ ոչ մի դավաճան իր մահով չի հեռացել․ Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

image_750x_6627442d92459

«Հրապարակը» գրում է․ «Այն բանից հետո, երբ վարչապետն այցելեց Տավուշի մարզ ու տեղի բնակիչներին երաշխիքներ տվեց, որ սահմանազատման աշխատանքներն իրենց ուզած ձեւով են լուծվելու, մի քանի օր հետո տեղի ունեցավ ճիշտ հակառակը` զինվորականները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները, իսկ Կիրանց գյուղում չափագրում կատարողներն էլ նշել են, որ Ադրբեջանին հանձնվելիք միջպետական մայրուղու փոխարեն գյուղի միջով նոր ճանապարհ կառուցելու համար քանդվելու են ոչ միայն գյուղի տները, այլեւ գյուղի եկեղեցին ու դպրոցը:

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը ցավով արձանագրում է, որ կորուստների այս շղթան դեռ շարունակվելու է. «Մի դավաճան կա, որ սիրում էր ասել` «ըստ օդում կախված լուրերի», հիմա, «ըստ օդում կախված լուրերի», Տավուշից որ պրծավ, անցնելու է Տիգրանաշենին ու Սյունիքին: Եվ երբ միջանցքը տա, այդ գյուղերն էլ են դուրս գալու, մոտ 5 գյուղի մասին է խոսքը (Անգեղակոթ, Բալաք, Շաղաթ եւ այլն), 5 կմ-անոց բուֆերային գոտիով է ճանապարհը, եւ այդ մարդկանց էլ է տնավեր անելու: Հիմա ոմանց ուղեղը լցրել են, թե թուրքերի հետ առեւտուր կանեք, կապրեք, բայց անգրագետ մարդուն չես կարող հասկացնել, որ վաղը դու էլ ես տնավեր լինելու. հիմա Տավուշին նայիր` հասկացիր»:

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Արդյո՞ք այդպես է, «Բազմիցս ասել եմ, որ երբեք գառը գայլի հետ չի կարող անվտանգ լինել, ավելին` սելջուկ-թուրքական արշավանքները չեն էլ ավարտվել, քանի որ մինչեւ հիմա հային կոտորում են: Եթե թուրքը լիներ Հայաստանի ղեկավար, ի՞նչ կաներ` նույն բանը, չէ՞: Հիսուսն ասում է` սատանան ստախոս է եւ մարդասպան: Ես Քրիստոսի խոսքով եմ ասում, թե ինքն ով է` ստախոս ու մարդասպան` սատանայի առաքյալը: Նախ եղավ պատերազմ՝ հանուն պարտության, որից հետո ինչքան ստրատեգիական բարձունքներ կային, տվեց թուրքին, Սյունիքը հիմա թուրքի կրակի տակ է, նույնը՝ Վայոց Ձորը ու հիմա էլ՝ արդեն Տավուշը: Իսկ Տավուշի դեպքում ի՞նչ է ուզում անել, որը թուրքի գործելաոճն է` կոմունիկացիաներից կտրել․ գազատարը, նաեւ գնացքի ճանապարհը տալու է թուրքին: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույն բանը Տավուշում է անելու: Բայց եթե իրեն թվում է, որ իրեն անվտանգային երաշխիքներ են տվել, ուրեմն ինքը փրկվելու է` սխալվում է: Ինքը կառավարության շենքից կերպարանափոխված գնալու է դժոխք, իսկ Հուդայի վերջը կախաղանն է, դեռ ոչ մի դավաճան իր մահով չի հեռացել այս աշխարհից, իրեն էլ է նույնը սպասվում, բայց այստեղ խնդիրը միայն ինքը չէ, նայեք տեսեք, թե ինչ հսկայական համակարգ է գործում: Անընդհատ ասում է` եթե չտանք, կռիվ է լինելու, հայրենասեր մարդն այդպես չի անում, այլ զինում է, ասում է` ժողովուրդ, հաց ու պանիր ենք ուտելու, բայց հայրենիք ենք ստեղծելու»»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ