ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ջահերով երթի ժամանակ հիշատակել են նաև Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող, գերեվարված ռազմական և քաղաքական գործիչներին։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթի մասնակիցները այս տարի պարզել են նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառներ:
Մասնակիցներն այս կերպ իրենց աջակցությունն են հայտնել Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին և պատանդներին՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Գլոբալ լռություն, գլոբալ խայտառակություն. ոչ ցեղասպանությանը» լոզունգներով։
Նրանք նաև պարզել էին Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, որ ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։
--00—ՍՊ