ԼՂ հակամարտության հրադադարի 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել ԱՄՆ Կոնգրեսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպվել էր Հայկական հարցերի հանձնախմբի եւ Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը խոսքով հանդես է եկել Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ եւ Ականազերծման հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը, որն անդրադարձել է Արցախում ականազերծման գործընթացի կարեւորությանը` նշելով, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելություններին Արցախում եւ ամբողջ աշխարհում:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Սփիրին միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաեւ բարձր գնահատել Հայկական հարցերի եւ Ականազերծման հարցերի հանձնախմբերի գործունեությունը: Դեսպան Ներսեսյանն ընդգծել է հակամարտության տեւական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը` կարեւորելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Արցախում ականազերծում իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչներին: Միջոցառումն ուղեկցվել է Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության գործունեությանը նվիրված նկարների ցուցահանդեսով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս