Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից ընկած 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։ Երեխան ներկա պահին գտնվում է ծանր վիճում, բայց բժիշկների խիստ հսկողության ներքո։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: