Քոչարյանին քաղաքականություն վերադարձրել է Փաշինյանը` վատ հաշվարկված քայլերով. Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«Մարտի 1-ի գործը պետք է վերաբացվեր մաքուր դատական համակարգով կամ դատավորների վրա «ճնշում» գործադրելով»,-24TV-ի եթերում հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:  

Ըստ նրա՝ եթե չես զանգահարում դատավորներին, որպեսզի արդարադատություն ապահովվի, ապա դատավորները գնալու և լսելու են նախորդ ռեժիմի պատվիրատուներին:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին՝ քաղաքագետը նշել է. «Քոչարյանին քաղաքականություն վերադարձրել է Փաշինյանը՝ չմտածված, վատ հաշվարկված քայլերով»:

Հայկ Մարտիրոսյանը խոսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի, նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքականության մեջ հնարավոր ձգտումների և մի շարք այլ թեմաների  մասին:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։