ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի դեմ քրեական գործ է հարուցվել:
«Իմ նկատմամբ այժմ քրեական գործ են հարուցում»,- տեղեկացրել է նա լրագրողներին:
Ղրղզստանի նախկին առաջին տիկինը դեռևս չգիտի, թե որ հոդվածով են իրավապահներն իր դեմ գործ հարուցում:
Հիշեցնենք` օգոստոսի 8-ին Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Նրան մեղադրանքներ են առաջադրվել սպանության և առանձնապես ծանր 12 հանցագործությունների համար։