ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներըԱշտարակ քաղաքի Երեւանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակչի:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոս ամսվա ընթացքում Ապարան քաղաքում եւ Արագած գյուղում հինգ ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել: