Վանեցյանն օգտվելու է հեղինակությունից՝ որպես քաղաքական գործիչ հանդես գալու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն իր հայտարարությամբ ակնհայտորեն քաղաքական հայտ է ներկայացնում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Նա տեսանելի ֆիգուր է հանրության մեջ և օգտվելու է իր ձեռքբերած հեղինակությունից՝ որպես քաղաքական գործիչ դրսևորվելու և հանդես գալու համար։ Փաշինյանը պետք է հայտնի հանրությանը, թե ի՞նչ զրույց էր տեղի ունեցել, որի արդյունքում Վանեցյանը որոշեց հրաժարական տալ։

Հրաժարականի հիմքերը պետք է բացահայտ լինեն։ Տեքստից կարելի է ենթադրել, որ մեսիջներ են ուզում հայտնել։ Անարդար է հանրության նկատմամբ լսել նման ակնարկներ, բայց չհասկանալ։ Կա՛մ խոսում ես՝ ի՞նչ մասին ես ակնարկում, կա՛մ նման տեքստերով մանիպուլացիա ես անում»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news