Իսակովի պողոտայում Mitsubishi-ն բախվել է ճանապարհ բետոնե պատնեշին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 36 AԼ 854 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, որոնք քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և ուղևորի ինքնությունը։