Ա․ Սարգսյանը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

հրամանագիր, նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի  անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կոմիտասի անվան ազգային քառյակի ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Քառյակի երկրորդ ջութակահար Սյուզի Երիցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: