ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

ԿԳՄՍՆ

ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։

Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի իրագործմանը։ Նախարար Հարությունյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացմանը։

Պարոն Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ծրագրին Հայաստանի ներգրավվածության, մասնավորապես, Մատենադարանի՝ մատենագրերի վերականգնման և հավաքածուների թվայնացման մասնագետների տրամադրման և Իրաքի համապատասխան մասնագետների համար Հայաստանում վերապատրաստումների կազմակերպման հարցում։ Նա ընդգծել է, որ հայ մասնագետների բացառիկ փորձը շատ օգտակար կլինի այս հարցում։

Բարձր է գնահատվել ՅՈւՆԵՍԿՕ-ի 4 մշակութային կոնվենցիաների կոմիտեներում Հայաստանի ակտիվ գործունեությունը։ Նախարար Հարությունյանը նաև անդրադարձել է 2020 թվականի գարնանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ հետ համատեղ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվելիք միջոցառմանը, որը նվերված է լինելու մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մշակութային ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը։   Մասնավորապես, կարևորվել է մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շարունակականությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետները ճանաչողական  այց կկատարեն Հայաստան։

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում կայացած Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համաժողովին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության համար։

Կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի և Հայաստանի ակտիվ համագործակցությունը՝ կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հարցում։  Այդ համատեքստում ընդգծվել են Հայաստանի դրական ներուժը և առկա ձեռքբերումները։

Տեսանյութեր

Live

Լրահոս