ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Քրդական ԶԼՄ-ներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են սիրիական Կամիշլի քաղաքի բնակիչները քարեր և լոլիկներ նետում երկրից հեռացող ամերիկացի զինվորականների ավտոշարասյան ուղղությամբ։
Այդպես է տեղի բնակչությունն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զորքերը Սիրիայից դեպի Իրաք տեղափոխելու մասին որոշմանը։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել հրադադար հաստատել հինգ օրով, որի ընթացքում քրդական զորամիավորումները պետք է լքեն սահամանմերձ գոտու տարածքը, փոխանցում է РИА Новости-ն։