ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընդառաջ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան տարածքում, ցույց է եղել, որին մասնակցել է 1000-3000 մարդ, որոնց թվում եղել են ամերիկացիներ, հայեր ու քրդեր։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ցուցարարները պահանջել են՝ ԱՄՆ-ն դեմ արտահայտվի Թուրքիայի ագրեսիային և իրավախախտումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:
«Ահաբեկի՛չ Էրդողան» վանկարկումներով՝ ցուցարարները պահանջել են վերջ դնել Սիրիայում թուրքական ռազմարշավին, քրդերի սպանությանը, լրագրողների ձերբակալությանը, Հայաստանի շրջափակմանը, հայերի ցեղասպանության ժխտմանն ու եկեղեցիների պղծմանը: