Ֆրանսիայի հիվանդանոցներից 10 հազար բժշկական դիմակ է հափշտակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

դիմակ
Լենտա.ru-ն, հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին, գրում է, որ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր, ավելի քան 10 հազար բժշկական դիմակ է հափշտակվել Ֆիանսիայի հիվանդանոցներից:

Բուժհաստատություններում չեն հաշվում վիրաբուժական դիմակները, ինչպես նաև FFP2 տեսակի դիմակները, որոնք լայն տարածում են գտել ֆիլտրման բարձր մակարդակի շնորհիվ: Ֆրանսիական հիվանդանոցներից գողացել են նաև 1,4 հազար սրվակ սպիրտային հականեխիչ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ երկրում բժշկական դիմակների ամբողջ պաշարը պահանջել են օգտագործման համար, և որ դրանք պետք է բաժանվեն բժշկական աշխատողներին կամ տեղի բնակիչներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով:

Այսօր արդեն Ֆրանսիայի դեղատներից հնարավոր է ձեռք բերել բժշկական դիմակ, սակայն միայն բժշկի տրամադրած դեղատոմսի միջոցով: