Վերջերս 300 000 դիմակ է ներկրվել Հայաստան, սակայն դրանք թանկ են․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

դիմակ1

Հայաստանում դեղատներում բժշկական դիմակներ կան, սակայն դրանք շատ թանկ են: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս ներմուծվել է մոտ 300 000 նման դիմակ, սակայն դրանք արտերկրից գնվել են բարձր գնով: Քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ-որ սպեկուլյացիաներ են տեղի ունենում, և դեղատները փորձում են շատ վաստակել, սակայն իրականում դիմակների և հակասեպտիկ միջոցների գներն աճել են ամբողջ աշխարհում: Թորոսյանը նաև նշել է, որ նախարարությունն ու ՏՄՊՊՀ-ն փորձում են շտկել իրավիճակը:

Արսեն Թորոսյանը նաև հիշեցրել է, որ առողջ մարդիկ կարող են դիմակ չկրել: Բժշկական դիմակներ պետք է կրեն հիվանդ մարդիկ, ինչպես նաև հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմը: