Վերջին 2 շաբաթում Արգենտինա ժամանածները պետք է 14 օր մնան մեկուսացված․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնա

Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ խոսքն ուղղելով Արգենտինայի քաղաքացիներին կամ օտարերկրացիները, որոնք ճանապարհորդում են Արգենտինայում։

«Սահմանվում է, որ այն անձինք, որոնք Արգենտինա կժամանեն տուժած տարածքներից (Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան և Իրան) կամ որոնք վերջին 14 օրվա ընթացքում ժամանել են Արգենտինա, պետք է 14 օր մնան մեկուսացված: Նշված ժամանակահատվածը կարող է փոփոխվել կատարողական մարմնի կողմից ` համաճարակաբանական էվոլյուցիայի համաձայն:

Արգենտինայի տարածք չեն կարող մուտք գործել կամ այնտեղ մնալ քաղաքացի չհանդիսացող այն օտարեկրացիները, որոնք չեն կատարի պարտադիր մեկուսացման և սահմանված սանիտարական միջոցների վերաբերյալ նորմը` բացի առողջապահական կամ միգրացիոն մարմնի կողմից սահմանված բացառությունների:

Նախատեսված է 30 օրով (սկսած 13/03/2020-ից) դադարեցնել տուժված տարածքներից միջազգային թռիչքները:

Հնարավոր է՝ սահմանվեն բացառություններ Արգենտինայի քաղաքացիների վերադարձը դյուրացնելու նպատակով՝ կիրառելով համապատասխան կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Սահմանված պարտավորությունների չկատարման հաստատման դեպքում`

կկազմվի համապատասխան բողոք՝ Արգենտինայի քրեական օրենսգրքով սահմանված հանցանքի քննության նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ: