Կորոնավիրուսով վարակվել է Հայաստանում խոշոր գործատուներից մեկը. Արսեն Թորոսյան

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

կորոնա

Հայաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել խոշոր գործատուներից մեկի մոտ: Այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Ըստ Թորոսյանի՝ գործատուն կախարգելիչ միջոցառումները պահպանել է, նրան ջերամչափել են մինչև արտադրության տարածք մուտք գործելը, այնուհետ թեստը դրական պատասխան է ցույց տվել:

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը է 1159։ Ապաքինվել է 358 մարդ, բուժում շարունակում է ստանալ 783 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է մարդ։

Գրանցվել է մահվան ևս  մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 18  է։ 

Բացասական է 9632 թեստ։