«Nissan Murano»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

վթար

Մայիսի 4-ին՝ ժամը 17:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պարգև Կ., ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով ուղևորները (Նարեկ Վ., ծնված 1994 թ., Մարզպետ Կ., ծնված 1993 թ., Համեստ Հ., ծնված 1950 թ. և Սամվել Կ., ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: