Վազաշենում հողային զանգվածը թափվել է հանրապետական նշանակության ճանապարհին և փակել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

ճան

Մայիսի 6-ին՝ ժամը 23:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վերջնամասում հողային զանգվածը թափվել է հանրապետական նշանակության (Հ-37) ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով երթևեկությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 27-րդ կմ-ին հողային զանգվածը թափվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Լևոն 2» ՃՇՇ փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները ճանապարհից հեռացրել են հողային զանգվածը՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի: