Կամարիսում քամին տան տանիքի մի հատվածը պոկել, գցել է կայանած ավտոմեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

Մայիսի 6-ին՝ ժամը 17:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 76 տան տանիքի ծածկից մոտ 40 քմ հատված և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը, թիվ 74 տան տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքի ծածկից մոտ 7 քմ հատված, թիվ 4 տան տանիքի ծածկից մոտ 5 քմ հատված և Կենտրոնական փողոցում գտնվող անասնաբուժական ֆերմայի տանիքը (100 քմ):

Փրկարարների օգնության անհրաժեշտություն չի առաջացել:

1
1