Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերն անցել են 50 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News       

կորոնավիրուս

Աֆիկայում կորոնավիրուսով վարակամն դեպքերի թիվը անցել է 50 հազարը, ավելի քան 2 հազար մարդ մահացել է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչությունը։

Ըստ ներկայացուցչության տվյալների՝ մայիսի 7-ին վարակման դեպքերը Աֆրիկյան տարածաշրջանում հասել են 51 հազար 239-ի, մահացել է 2006 մարդ։

ԱՀԿ-ից հայտնում են նաև, որ 17 հազար մարդ ապաքինվել է։