ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կազմել է 2000-ականներին հանդես եկած լավագույն ըմբիշների հնգյակը, որում տեղ է գտել Հայաստանի ու Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկած Արմեն Նազարյանը։
Նազարյանը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է (1996թ.)։ Հայաստանի դրոշի ներքո նա դարձել է աշխարհի (1993թ., 1995թ.) ու Եվրոպայի (1994թ., 1995թ.) կրկնակի չեմպիոն։ 1997-ից նա ստացել է Բուլղարիայի քաղաքացիություն ու սկսել պաշտպանել այդ երկրի դրոշի գույները՝ դառնալով Եվրոպայի քառակի, աշխարհի եռակի չեմպիոն, 2000թ-ին էլ Սիդնեյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։