Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, թե որն է կարիերան ավարտելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, թե որն է կարիերան ավարտելու պատճառը:

ESPN-ի փոխանցմամբ՝ 31-ամյա մարտիկը կորցրել էր մարտերի նկատմամբ հետաքրքրությունը:

«Այս խաղն ինձ դադարել է հետաքրքրել։ Ես երկար ժամանակ է սպասում եմ, բայց ոչինչ տեղի չի ունենում:  Ինձ համար տարբերակներ եմ քննարկել, բայց դրանց մեջ արժանի ոչինչ չգտա: Ես պարզապես այլևս չեմ կարողանում հաճույք ստանալ», - պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Սա արդեն երրորդ դեպքն է, երբ իռլանդացին որոշում է կայացնում հրաժարվել մարտերից:

--0-- ՍՊ