Քննարկվել է «Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքը Covid-կենտրոն դարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է, որ այսօր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով։

--0-- ՍՊ