Տիկին Նիկողոսյան, պահանջում և խնդրում եմ ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինել կոռեկտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը պատասխանել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների վերաբերյալ գրառմանը:

«Տիկին Նիկողոսյան պահանջում և խնդրում եմ, երբևէ ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինեք կոռեկտ, զուսպ ու հարգալից՝ դա առաջինը։ Երկրորդը թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ գնահատական տալու ժամանակը կգա և այդ գնահատականը կտան պատկան կառույցները։ Եվ առհասարակ չեմ կարծում կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի հատկապես ԵՊԲՀ-ի գործունեությանը, այդ գնահատականը տալու համար, հավատացեք բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք․․․ Առողջ եղեք ու թերևս խոհեմ ու զուսպ Ձեր գրառումներում․․․

Հ․Գ․ իսկ Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս պետք է, իրոք շատ մտածեք ու երկար մտածեք․․․»,- գրել է Դանիելյանը:

--0-- ՍՊ