Դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է, եվրոյինը, ռուբլունը, ֆունտինը՝ նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դոլարի փոխարժեքը հուլիսի 3-ին կազմել է 482.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դամով, եվրոյի փոխարժեքը կազմել է 543.30 դրամ՝ նվազելով 2.17 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 602.36 դրամ՝ նվազելով 2.59 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ՝ նվազելով 0.07 դրամով։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  278.84 դրամ, ոսկի՝ 27,649.68 դրամ, պլատին՝ 12,646.88 դրամ:

--00—ԼՄ