ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Ադրբեջանական բանակի զինված ստորաբաժանումները Արցախի սահմանից ոչ հեռու մարտական կրակով մարտավարական զորավարժություններ են անցկացրել։ Այս մասին գրել է eadaily.com-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ըստ կայքի՝ զորավարժությունների շրջանակում ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել գիշերային պայմաններում: Զորավարժությունների մասնակից ստորաբաժանումները տարբեր զենքերից բացված կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։
--0—ՄՀ