1934-ից հետո առաջին անգամ Սուրբ Սոֆիայի տաճարից մահմեդականներին աղոթք անելու կոչ է հնչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

Ria.ru-ն հայտնում է, որ հուլիսի 10-ի երեկոյան՝ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխող որոշումից հետո, 1934 թվականից ի վեր առաջին անգամ քրիստոնեական տաճարից հնչել է մահմեդականներին նամազի հրավիրող կոչ:

Մահմեդական հոգևորականը Սուրբ Սոֆիայի տաճարից հավատացյալներին աղոթքի հրավիրելու կոչ է արել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը հուլիսի 11-ին չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին՝ 1934 թվականի որոշումը, որից հետո Էրդողանը հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս