Մտածում եմ Ստամբուլի մասին, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և շատ վշտացած եմ. Հռոմի պապ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

1

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վշտացել է, երբ իմացել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կվերածվի: Նա այս մասին հայտնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքաված հավատացյալներին, գրում է «Reuters» գործակալությունը:

«Մտածում եմ Ստամբուլի մասին, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և շատ վշտացած եմ»,-ասել է Հռոմի պապը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր:

Նշենք, որ առաջին նամազը Սուրբ Սոֆիայում նշանակված է հուլիսի 24-ին:

--00—ԼՄ