Հակառակորդը ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցել. ՊՆ խոսնակը հերքում է լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

1

ՀՀ ՊՆ  խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ հերքելով հակառակորդի կողմից տարածված լուրը, թե ՀՀ ԶՈւ-ին պատկանող ԱԹՍ են խոցել:

«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Այսպիսով, հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,-գրել է Պն խոսնակը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս