Խստագույնս պահանել սանիտարահամաճարակային նորմերը հատկապես այս շոգ շրջանում․ ԱԱՏՄ հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

ԱԱՏՄ

Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`

 * շոգ եղանակով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է՝

  • Խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
  • Չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,
  • Հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,
  • Միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,
  • Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով։ Չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր։
  • Չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի։
  • Չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով:
  • Չաղտոտել շրջակայքը,
  • Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Հիշեցնենք՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկառմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նաեւ`

  • հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին,
  • առողջարանային-վերականգնողական,
  • ուսումնական հաստատություններին,
  • մանկատներին,
  • երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին,
  • տուն-ինտերնատներին,
  • հյուրանոցային տնտեսություններին,
  • արտադրական ձեռնարկություններին՝ խստագույս պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը։

ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ, այս շրջանում՝ հատկապես ուժեղացված։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս