Լավրովի հետ կհանդիպենք, շատ բարձր եմ գնահատում նրա փորձը. Մնացականյանի հացազրույցը ՏԱՍՍ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն առաջիկայում կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարարի Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին Զոհրաբ Մնացականյանն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ շատ բարձր գնահատելով ռուսաստանցի գործընկերոջ փորձն ու գիտելիքը։

«Հունիսին՝ այս պաշտոնում նշանակվելուց հետո, աշխատանքային այցով եղել եմ Մոսկվայում, որտեղ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Լավորովի հետ՝ բավական հագեցած օրակարգով։ Բնականաբար, պաշտոնական հանդիպումների նոր հնարավորություններ կլինեն առաջիկայում։ Շատ բարձր եմ գնահատում Լավրովի փորձն ու գիտելիքը»,- նշել է նա:

Մնացականյանը հիշեցրել է, որ վերջին վեց ամիսներին բազմաթիվ առիթներով շփվել են Լավրովի հետ նաև միջազգային հարթակներում, ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում, իսկ անցած շաբաթ հանդիպել են Աստանայում: