Բելառուսում քաղաքի կենտրոնից առևանգել են ընդդիմության առաջնորդներից մեկին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

«Интерфакс»-ը հայտնում է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից անհետացել է Համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան:

Ըստ աղբյուրի՝ ականատեսները պատմել են, որ ժամը 10:05-ին, Բելառուսի կերպարվեստի ազգային թանգարանի շենքի մոտից քաղաքացիական հագուստով, դիմակներով տղամարդիկ բռնի ուժով մտցրել են Կոլեսնիկովային միկրոավտոբուս, որի վրա գրված է եղել «Կապ» ու տարել անհայտ ուղղությամբ:

Ըստ համակարգող խորհրդի մամուլի խոսնակ Անտոն Ռոդնենկովի՝ Կոլեսնիկովան քաղաքի կենտրոնում է եղել անձնական գործերով, ժամը 11-ից նրա հետ կապ հաստատել չի հաջողվում:

Տեղեկություններ կան, որ Կոլեսնիկովայի հետ միասին անհետացել են համակարգող խորհրդի ևս մի քանի անդամներ:

Իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն և պետվերահսկողության կոմիտեն, հերքել են, որ վերջիններս ձերբակալված են: 

Հիշեցնենք, որ Բելառուսում 4 շաբաթ է՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր են: Ոստիկանները պարբերաբար արցունքաբեր գազ և ուժ են կիրառում ցուցարարների նբկատմամբ: 

--00—ԼՄ