Թուրքիան հրապարակել է նոր Bayraktar TB2 SIHA-ի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

Թուրքիա

«Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի՝ Bayraktar-ների լուսանկարները։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ 

Bayraktar TB2 SIHA

«Թաքվիմ» լրատվական կայքի բնութագրմամբ՝ «նոր Bayraktar ԱԹՍ-ները իրենց տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ համարվում են ամենալավը»։ 

Bayraktar TB2 SIHA
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։  Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր՝ ընդգծելով, որ չեն ցանկանում մաս կազմել խաղաղ բնակչության դեմ իրականացվող ոճրագործությունների:

Աղբյուրը՝ Արմենպրեսը։

 

--00—ՄՀ