ԱԱԾ-ն 72 ժամով ձերբակալեց Էդուարդ Շարմազանովին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

շարմազանով

ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին։ Այս մասին 24News-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը։

Շարմազանովը կալանավորվեց 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ 

Օգնականը մանրամասնեց, որ ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ։

Հիշեցնենք,որ Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցություների հրավիրած  հանրահավաքին։

--00--ԱՀ