Այս պահին ինքնազգացողությունս լավ է․ մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Պարգև սրբազան

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան»։

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանն այսօր միկրոինֆարկտ է տարել։

--00--ԱՀ