ՌԴ-ն եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձեր չի նկատում. Լավրով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News   

լավրով.

Ռուսաստանը բոլոր ջանքերը կներդնի՝ ԼՂ հարցով եռակողմ համաձայնության որևէ վերանայում թույլ չտալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նաև նշել է՝ Ռուսաստանը համատեղ հայտարարությունը վերանայելու կամ խմբագրելու փորձեր չի նկատում:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ եռակողմ համաձայնագրի մանրամասների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու մասին, Լավրովը թյուրիմացություն է համարում:

--00--ԱԹ