Լավրովը ՌԴ-ում խռովության փորձը որակել է որպես «անախորժ իրադրություն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

1114471.jpg

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից կատարված խռովության փորձն անվանել է «անախորժ իրադրություն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որակում Լավրովը տվել է օնլայն ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով տեղի ունեցածից հետո ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին հարցին։

«Ռուսաստանը միշտ ավելի ամուր և ավելի ուժեղ է դուրս եկել ցանկացած անախորժ իրադրությունից, իսկ դրան դժվար է անախորժ իրադրությունից ավելի հնչեղ որակում տալ: Այդպես կլինի նաև այս անգամ: Ավելին, մենք արդեն զգում ենք, որ այս գործընթացը սկսվել է», - ասել է նա։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, մտել էին Դոնի Ռոստով, այնուհետև՝ շարժվել դեպի Մոսկվա: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը։ Պրիգոժինը մեկնել է Բելառուս։  

--00—ԶՀ