Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով․ Եղոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 6-ին, չեղարկել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին:

«Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները` մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Այսօր, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով:

Այս կապակցությամբ 24News-ը պարզաբանում խնդրեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանից:

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- տեղեկացրեց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս