Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև 22:00-ն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Առուշանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Առուշանյանի փաստաբանը, դատարանի շենքից դուրս գալով, հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց մինչև 22:00: 

Նա տեղեկացրեց՝ հաշվի առնելով, որ իրենք ուշ են ստացել գործի նյութերը, պաշտպանական կողմին ժամանակ տրվեց՝ իրենց առարկությունները ներկայացնելու և պաշտպանությունը կազմակերպելու համար:

--00--ԱԹ