Շրջափակման մեջ ընկանք, անդադար խոցում էին, ողջ մնալու հույս չկար․ Նարեկ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Նարեկ Մարտիրոսյանն իր զինակիցների հետ պատերազմի առաջին օրերին հերոսական մարտեր է մղել Արցախի հարավում։  Երեսուն հոգանոց ստորաբաժանումով նրանց հաջողվել է երկու անգամ դուրս գալ շրջափակումից, հետ բերել կորցրած դիրքերն ու «Մուխայով» ոչնչացնել թշնամու կուտակումները:

Ռազմական գործողությունների օրերին 19-ամյա Նարեկի հրամանատարին ավելի բարձր պաշտոնի են նշանակել, իսկ նրան՝ դասակի հրամանատար։

Զինվորը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատմել է, թե ինչպես է վիրավորված վիճակում դիմագրավել թշնամուն, փրկել իր ծառայակիցներին ու դուրս բերել նրանց անվտանգ վայր:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ