«Պատուհասած ողբերգություններից հետո ի վիճակի չեմ շարունակել». Factor.am-ի գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Factor.am-ի գլխավոր խմբագիր, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Արևիկ Սահակյանը, անձնական պատճառներով պայմանավորված, որոշել է դադարեցնել իր աշխատանքային գործունեությունը։

«Սիրելի՛ ընկերներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս իմ սիրելի Factor TV-ում, որի գործադիր ղեկավարն ու գլխավոր խմբագիրն եմ եղել հիմնադրման օրվանից։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, որոնք տևական ժամանակ համոզում էին, որ նման որոշում չկայացնեմ։

Ցավոք սրտի, մեր երկրին և անձամբ ինձ պատուհասած ողբերգություններից հետո այլևս ի վիճակի չեմ շարունակել։

Իմ ստեղծած լրատվամիջոցից հեռանում եմ սրտի ցավով, բայցև՝ լիահույս, որ Factor.am-ը կունենա նորանոր հաջողություններ՝ իր հարյուր հազարավոր հետեւորդների համար շարունակելով մնալ անկողմնակալ, ստուգված եւ բազմակողմանի տեղեկատվության աղբյուր»,-հայտնել է Արևիկ Սահակյանը:

--00—ԼՄ